Թուրքիայում գնաճն արագացել է․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀունվարին Թուրքիայում գնաճն արագացել է՝ հասնելով 6,7 տոկոսի։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»-ն՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական բյուրոյի (TUIK) տվյալներին։
2023 թվականի դեկտեմբերին ամսական կտրվածքով գների աճը կազմել է 2,93 տոկոս։ 2024 թվականի հունվարի արդյունքներով տարեկան ցուցանիշը նույնպես աճել է՝ հասնելով 64,86 տոկոսի։
Միևնույն ժամանակ, ENAG տնտեսագետների ոչ պաշտոնական խումբը հայտնել է, որ հունվարին սպառողական գների ինդեքսն աճել է 9,38 տոկոսով։ Տարեկան գնաճը, ըստ փորձագետների, նախորդ ամիս կազմել է 129,11 տոկոս։