Արքայազն Հարրին կվերադառնա Բրիտանիա՝ տեսակցելու հիվանդ հորը
Համաշխարհային ՄամուլԱրքայազն Հարրին մտադիր է ԱՄՆ-ից թռչել Մեծ Բրիտանիա և այցելել իր հորը՝ Չարլզ III թագավորին։ Միապետի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական PA լրատվական գործակալությանը։
Նշվում է, որ արքայազնը մոտ օրերս կվերադառնա հայրենիք։ Ընդ որում, նա արդեն հեռախոսով խոսել է Չարլզ III-ի հետ, հայտնել են գործակալության աղբյուրները։
Փետրվարի 5-ին Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի բժիշկները թագավորի մոտ քաղցկեղ են ախտորոշել։
Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներն ընդգծել են, որ թագավորն արդեն սկսել է կանոնավոր բուժումը։ Սակայն հիվանդության պատճառով նա ստիպված է եղել ժամանակավորապես հետաձգել հանրային պարտականությունները։