«Հայոց աշխարհ». Հունվարի 1-ից կենսաթոշակը 13000 դրամ՝ 10500-ի փոխարեն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություն կկատարի իր նախկին որոշումներից մեկում և 2012 թվականի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն կսահմանի 13 հազար դրամ (աճը՝ շուրջ 24 տոկոս)։
Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը՝ շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 13 հազար 200 դրամի փոխարեն շուրջ 16 հազար 500 դրամ (աճը՝ շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը՝ 17 հազար 800 դրամի փոխարեն շուրջ 20 հազար 900 դրամ (աճը՝ շուրջ 22 տոկոս)»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ