Բայդենը հայտարարել է, թե «վերջերս խոսել է» Ֆրանսիայի՝ 1996 թվականին մահացած նախագահ Միտերանի հետ
Համաշխարհային ՄամուլԲայդենը հայտարարել է, թե «վերջերս խոսել է» Ֆրանսիայի՝ 1996 թվականին մահացած նախագահ Միտերանի հետ։
«Իմ ընտրվելուց անմիջապես հետո ես գնացի, այսպես կոչված, G7-ի՝ ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների հանդիպմանը: Դա Անգլիայի հարավում էր: Ես նստեցի և ասացի. «Ամերիկան վերադարձավ»: Եվ հետո Միտերանը Գերմանիայից, ավելի ճիշտ՝ Ֆրանսիայից, նայեց ինձ և հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է, ինչ վերադարձել եք»», - ասել է ամերիկացի առաջնորդը Լաս Վեգասում (Նևադա) նախընտրական միջոցառման ժամանակ: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Բայդենը, հավանաբար, շփոթել է Ֆրանսիայի հանգուցյալ նախագահին ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Բայդենը, ով 2023 թվականի նոյեմբերին դարձավ 81 տարեկան, հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում և տարբեր վրիպակներ է անում իր հրապարակային ելույթներում, որոնք ԱՄՆ-ում կատակով անվանում են «բայդենիզմ»։ Հանրապետականները դա օգտագործում են կուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները:
Ֆրանսուա Միտերանը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-1995 թվականներին։ Նա մահացել է 1996 թվականի հունվարի 8-ին՝ 79 տարեկան հասակում, կառավարության բարձրագույն պաշտոնը թողնելուց մեկ տարի էլ չանցած։