Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայում ընտրություններ չեն լինի
Համաշխարհային ՄամուլԸնտրություններ հաստատ չեն լինի ո՛չ այս գարնանը, ո՛չ էլ մինչև ռազմական դրության չեղարկումը, ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ընտրություններ կարող են լինել միայն այն դեպքում, երբ ռազմական դրությունը հանվի։ Դա անելու համար մեզ պետք է հաղթել: Եվ անպայման կհասնենք դրան»,- ասել է նա։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին Ռադային է ներկայացրել մոբիլիզացիան և ռազմական դրությունը ևս 90 օրով (մինչև մայիսի 14-ը) երկարաձգելու մասին օրինագծերը։
Ուկրաինայի Սահմանադրության և «Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին» Ուկրաինայի օրենքի համաձայն՝ ընտրությունները պետք է տեղի ունենան ընթացիկ նախագահական ժամկետի հինգերորդ տարվա մարտի վերջին կիրակի օրը, այսինքն՝ 2024 թվականի մարտի 31-ին։