ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսում հաստատվել են Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հոբելյանները
Գիտություն և Մշակույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում 2011 թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 10-ը կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում հաստատվել են 2012 թ. հոբելյանական տարեդարձների և իրադարձությունների ցանկում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված`
-հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի (362-440 թթ.) ծննդյան 1650,
-բանաստեղծ, երաժիշտ Սայաթ-Նովայի (1712-1795 թթ.) ծննդյան 300,
-հայկական առաջին տպագիր գրքի 500 (1512 թ.),
-գիտնական Անանիա Շիրակացու (612-685 թթ.) ծննդյան 1400-ամյակները:
Հայտերի հաստատումը պայմանավորված էր գիտության, մշակույթի, սոցիալական և հումանիտար ոլորտներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության և համամարդկային բարձր գաղափարների, արժեքների հետ անքակտելի կապով, ինչպես նաև անհատների համաշխարհային և տարածաշրջանային համարում ունենալու հանգամանքով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում