Հուսով եմ՝ Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման․ Էրդողանը՝ Ալիևին
ԹուրքիաՓետրվարի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ–ն։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում «վստահ հաղթանակի կապակցությամբ»։
«Կարծում եմ, որ եղբայրական ադրբեջանական ժողովրդի առաջնորդի պաշտոնում Ձեր վերընտրվելը մեծ ձեռքբերում է ոչ միայն մեր երկրների միջև եզակի հարաբերությունների, այլև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, որը երկար տարիներ ի վեր անհրաժեշտ է տարածաշրջանին»,– նշել է Էրդողանը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման։
«Այս առումով, հուսով եմ, որ ընտրությունների հաջող ավարտից հետո՝ որպես հաղթանակած առաջնորդ, Հայաստանի հետ բանակցությունները, որոնց վրա դուք մեծ աշխատանք եք կատարել, նույնպես կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման», - նշել է նա։