«Առավոտ». ԸՕ–ին վերստին անդրադառնալու հավանականությունը գրեթե զրոյական գնահատեց
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ի պատասխան aravot.am–ի հարցին՝ հնարավո՞ր է, որ խորհրդարանն իր հաջորդ նստաշրջանում անդրադառնա Ընտրական օրենսգրքին և դրանում նոր փոփոխություններ ու լրացումներ կատարի՝ ինչպես առաջարկում են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, լակոնիկ «ոչ»-ով արձագանքեց։ Մեր ճշտող հարցին էլ՝ արդյոք դա միանշանա՞կ որոշում է, թե՞ հնարավոր է, որ քաղաքական ինչ–ինչ զարգացումների դեպքում, այնուամենայնիվ, առաջարկը ԱԺ–ում քննարկման առարկա դառնա, մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Շատ քիչ հավանական եմ համարում։ Այսինքն՝ նման շանսը գնահատում եմ մեկ տոկոսից էլ քիչ»»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել