Հայտնի է՝ երբ կհրապարակվի Թաքեր Կառլսոնի և Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հարցազրույցը
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը հայտնել է, որ իր հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհրապարակվի ուրբաթ երեկոյան։
«Թակերը հարցազրույց է վերցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Վաղը ԱՄՆ արևելյան ժամանակով` ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով՝ փետրվարի 9-ին՝ 03։00-ին)»,- գրել է Կարլսոնը X սոցիալական ցանցում։
Կարլսոնը, բացատրելով հարցազրույցի համար դիմելու որոշումը, նշել է, որ լրագրողի գործը մարդկանց տեղեկացնելն է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից գրեթե երկու տարի անց «ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ իրավիճակին, նրանք իրական պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում»։
Նա նշել է, որ մտադիր չէ ունկնդրին որևէ գաղափար պարտադրել, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուրը հարցազրույցը դիտելուց հետո կկարողանա սեփական տեսակետը ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։
Կարլսոնը նաև ասել է, որ ինքը բազմիցս խնդրել է հարցազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Հուսով եմ՝ նա կհամաձայնի»,- ասել է լրագրողը։