«Ռոնալդ Ռեյգանը շուռ է եկել գերեզմանում, ամո'թ ձեզ». Լեհաստանի վարչապետը՝ ԱՄՆ-ի՝ Ուկրաինային օգնության մասին
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը դավաճանում է ժողովրդավարական ազատություններին այն բանից հետո, երբ փետրվարի 7-ին ԱՄՆ Սենատում Ուկրաինային ռազմական և հումանիտար օգնություն տրամադրող օրինագծի քվեարկությունը ձախողվեց։
«Ամերիկայի հարգելի հանրապետական սենատորներ, Ռոնալդ Ռեյգանը, ով միլիոնավոր մարդկանց օգնեց նվաճել ազատություն և անկախություն, հավանաբար այսօր շուռ է եկել իր գերեզմանում: Ամո'թ ձեզ»,- առավոտյան գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը ընտրվել է՝ որպես ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, հայտնի է իր հակակոմունիստական քաղաքականությամբ։ Մասնավորապես, նա աջակցել է Լեհաստանին ժողովրդավարության և Մոսկվայի վերահսկողությունից խուսափելու նրա ձգտումներում։