Արևմուտքն ուժեղ Չինաստանից ավելի շատ է վախենում, քան ուժեղ Ռուսաստանից. Պուտին
Համաշխարհային ՄամուլԱրևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ։
«Արևմուտքն ավելի շատ վախենում է ուժեղ Չինաստանից, քան ուժեղ Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանում կա 150 միլիոն մարդ, իսկ Չինաստանում՝ մեկուկես միլիարդ մարդ։ Չինաստանի տնտեսությունը զարգանում է թռիչքաձև, և սա բավական է Չինաստանին»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի ներուժը հսկայական է, որն այսօր աշխարհում առաջին տնտեսությունն է գնողունակության համարժեքության, տնտեսական ծավալների առումով»:
«Մենք արդեն վաղուց առաջ ենք անցել ԱՄՆ-ից, և տեմպերն աճում են»,- հավելել է ՌԴ նախագահը։