Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին
Համաշխարհային ՄամուլՃապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին հայտարարել է, որ Տոկիոն մտադիր է շարունակել հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ տարածքային խնդրի լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրման քաղաքականությանը, ինչպես նաև, որպես իր առաջնահերթություններից մեկը, ցանկանում է վերսկսել այցելությունները Կուրիլյան կղզիների նախկին բնակիչների նախնիների գերեզմաններին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «ներկայումս կառավարությունն այն վիճակում չէ», որ կարողանա կոնկրետ պատասխաններ տալ Կուրիլյան կղզիների նախկին բնակիչներին, ովքեր կոչ են անում լուծել գերեզմաններ այցելելու անհնարինության խնդիրը։
«Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել հավատարիմ մնալ տարածքային խնդրի լուծման և խաղաղության պայմանագրի ստորագրման քաղաքականությանը (Ռուսաստանի Դաշնության հետ – խմբ.)»,- նշել է Կամիկավան։