Կիմ Չեն Ընը սպառնացել է օկուպացնել Հարավային Կորեան
Համաշխարհային Մամուլ
ԿԺԴՀ-ի ղեկավարությունը գնահատել է Կորեայի ժողովրդի պառակտումը և եկել այն եզրակացության, որ Հարավային Կորեան գլխավոր թշնամին է, որի տարածքը կարող է օկուպացվել արտակարգ իրավիճակի դեպքում, ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փետրվարի 9-ին՝ Կորեայի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ հնչեցրած իր ելույթում, գրում է Regnum-ը։
«Մեր երկրի հավերժական անվտանգության, ապագայում խաղաղության և կայունության համար ազգային քաղաքականության շրջանակներում խոհեմ միջոց կլինի, երբ որոշում կայացվի օկուպացնել նրանց տարածքները, երբ արտակարգ իրավիճակ ստեղծվի», - ասել է նա:
Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ Փհենյանը չի վարանի մոբիլիզացնել բոլոր հնարավորությունները, եթե որևէ մեկը ուժ կիրառի ԿԺԴՀ-ի դեմ։ Նա նաև Հարավային Կորեան անվանել է «խամաճիկ սխալ ձեռքերում», որը դարձել է իր հյուսիսային հարևանի ամենավնասակար թշնամին:
Ինչպես հայտնի է, հունվարի վերջին Փհենյանում քանդվել է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև զինադադարը խորհրդանշող Վերամիավորման կամարը։
Հունվարի 10-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը Հարավային Կորեան անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամին։ Նա կոչ է արել շարունակել ամրապնդել երկրի պաշտպանունակությունը։ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ Փհենյանը չի պատրաստվում հարձակվել, բայց չի խուսափի նաև պատերազմից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից