Ռուսական ինքնաթիռը ցանկացել է թռչել Բաքու, սակայն Ադրբեջանը թույլ չի տվել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԺուկովսկի միջազգային օդանավակայանից «Ուրալյան ավիաուղիներ»-ի Բաքու չվերթը չեղարկվել է ադրբեջանական իշխանությունների թույլտվության բացակայության պատճառով, РБК-ին հայտնել են ավիաընկերությունից։ Ինքնաթիռը պետք է մեկներ փետրվարի 8-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին։
«Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները չեն նշել, թե որն է այս որոշման պատճառը։ Մերժելու պատճառներ չկան, քանի որ «Ուրալյան ավիաուղիներ»-ը նշանակված փոխադրող է, որն ունի բոլոր իրավունքները և չունի սահմանափակումներ փոխադրումներ իրականացնելու համար»,- ասել են ավիաընկերությունից։