Հաստատվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը․ Փաշինյանը որոշում է ստորագրել
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։
Համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարբերանշանը ծառայության անհատականացման նշանն է։
Տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը,
տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։
Այլ մանրամասներ՝ հավելվածում: