Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Դանիայի պաշտպանության նախարար
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ասել է Դանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Տրոելս Լունդ Պոուլսենը, հայտնում է Reuters-ը։
«Չի կարելի բացառել, որ 3-5 տարվա ընթացքում Ռուսաստանը չի ստուգի հինգերորդ հոդվածը»,- ասել է նա՝ վկայակոչելով, ինչպես գրում է լրատվական գործակալությունը, «հետախուզության նոր տվյալները»։ Միաժամանակ չի նշվում, թե ինչ հետախուզության մասին է խոսքը։
Նախարարը նշել է,որ իր երկրին ուղղակի վտանգ չկա, սակայն ռազմական տեխնիկա արտադրելու Ռուսաստանի հնարավորությունները զգալիորեն աճել են։ Սակայն, նրա կարծիքով, դաշինքը կարող է բախվել հիբրիդային հարձակումների։ «Անհանգստության հիմքեր կան»,- եզրափակել է քաղաքական գործիչը։