Իսրայելը մերժել է ՀԱՄԱՍ-ի պահանջները
Համաշխարհային ՄամուլԻսրայելը հայտարարել է, որ մերժում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջները՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, սակայն պատրաստ է շարունակել բանակցություններն այդ թեմայով, հայտնում է Axios-ը։
«Իսրայելը Եգիպտոսի և Կատարի միջնորդներին ասել է, որ թեև մերժում է ՀԱՄԱՍ-ի պահանջների մեծ մասը՝ ի պատասխան պատանդների հետ կապված վերջին առաջարկի, սակայն պատրաստ է բանակցություններ սկսել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ապագա քննարկումների հիմքում պետք է լինեն այն նախնական առաջարկները, որոնք առաջ են քաշվել երկու շաբաթ առաջ։