Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը․ ԱՆ
ՀայաստանԱռողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպմանն անդրադարձել է համատեղ իրականացվող բժշկական օգնության որակի բարելավման մարդկային ներուժի զարգացման, էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների իրականացման ընթացքին:
Նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրով հանրապետության բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման և վերազինման ակտիվ փուլում պետության կողմից և միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերը համապատասխանեցնելու, ենթակառուցվածքների նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու կարևորությունը: