Meta-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի սոցիալական ցանցերը
Համաշխարհային ՄամուլMeta ընկերությունը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի օգտահաշիվները Facebook-ում և Instagram-ում՝ հայտարարությունների, կայքի կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Instagram-ը և Facebook-ը ջնջել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվները Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին», - նշում է ընկերությունը:
Զեկույցում ասվում է, որ Խամենեին իր սոցիալական ցանցերում հաղորդագրություններ է գրել՝ ի պաշտպանություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի դեմ հայտարարությունների։
Նշվում է, որ Meta-ի քաղաքականությունը թույլ չի տալիս կազմակերպություններին կամ անհատներին բռնության կոչեր հրապարակել։ Արգելքը վերաբերում է նաև բոլորին, ովքեր փառաբանում, աջակցում կամ ներկայացնում են Միացյալ Նահանգների կառավարության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին, նշել է ընկերությունը։