2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները ԼՂ-ում անտեղի չէին․ Գալուզին
Արցախ«Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները անտեղի չէին»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոփարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը։ Այն ժամանակ չէր լուծվել տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը», - ասել է Գալուզինը։
«Ռուսական կողմի ջանքերով, այդ թվում՝ վեց խաղաղապահի կյանքի գնով է միայն հնարավոր եղել խուսափել խաղաղ բնակչության շրջանում զգալի զոհերից, և ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների ու Ադրբեջանի իշխանությունների միջև բանակցություններ են անցկացվել»,-ասել է Գալուզինը։