Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին
ԱրցախՄոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը «կառուցողական» բնույթ ունի։
«Բոլոր հարցերը, որոնք ծագում են, լուծում ենք երկուստեք ընդունելի ձևով։ «Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների ընդլայնմանը, դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- ասել է նա։