Թուրքիայի խորհրդարանի նախագահը ԵԽԽՎ-ին կոչ է արել հաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները
ԹուրքիաԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է արել՝ կապված ԵԽԽՎ–ի ընդունած բանաձեւի հետ, որով մերժվում է ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացումը։
Հայտարարությունում նա ափսոսանք է հայտնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատման կապակցությամբ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չճանաչելու որոշումը կվերանայվի հնարավորինս շուտ։