Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՍիրիայի արևելքում գտնվող Օմար նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական աղբյուրին։
Նշվում է, որ ամերիկյան բազայի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բազայում հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել հետ մղել հարձակումը։