Իրանը ՖԻՖԱ-ից պահանջել է հեռացնել Իսրայելին միջազգային մրցաշարերից
ՀասարակությունԻրանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում դիմել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ Իսրայելին միջազգային մրցաշարերից հեռացնելու պահանջով։
Հայտարարության մեջ նշվում է, որ ՖԻՖԱ-ի, ինչպես նաև ասոցիացիաների և ֆեդերացիաների կողմից անհապաղ գործողությունները կխորհրդանշեն համաշխարհային ֆուտբոլային հանրության կանոնադրության նորմերի իրականացում։
Փետրվարի 8-ին Մերձավոր Արևելքի 12 երկրների, այդ թվում՝ Պաղեստինի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի, ֆուտբոլային ասոցիացիաները նամակ էին գրել՝ կոչ անելով իսրայելական թիմերին հեռացնել միջազգային ֆուտբոլից: