Ուգո Չավես. «Լատինաամերիկյան երկրների նախագահների քաղցկեղով հիվանդանալն ԱՄՆ–ի խարդավանքներն են»
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ԱՄՆ–ին մեղադրել է Լատինամերիկյան երկրների նախագահների դեմ քաղցկեղածին հիվանդություն առաջացնող տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։
Չավեսն, ում մոտ անցյալ տարի հայտնաբերվել էր քաղցկեղ, արդեն այս տարի ապաքինվում է։ Վերջինս նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ չորեքշաբթի միջազգային մամուլը գրեց, որ քաղցկեղ է հայտնաբերվել Արգենտինայի նախագահ՝ Քրիստինա Ֆերնանդեսի մոտ։
Նախկինում քաղցկեղ է հայտնաբերվել Պարագվայի առաջնորդ Ֆերնանդո Լուգոյի, Բրազիլիայի նախագահ Դիլմի Ռոուսեֆի, ինչպես նաև վերջինիս նախորդի Լուլա դե Սիլվայի մոտ։
Ըստ Չավեսի՝ այդ համընկնումները «շատ տարօրինակ են թվում», և ավելացրել է, որ լատինաամերիկյան երկրների առաջնորդների մոտ քաղցկեղի դեպքերը չի կարելի համարել պատահականություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ