Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին 

Կարտոֆիլն էժանացել է շուրջ 40 տոկոսով, ձուն՝ թանկացել 1.1 տոկոսով. սննդամթերքի գները՝ տարվա առաջին ամսում

Տնտեսություն

Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով, սակայն նախորդող ամսվա՝ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ աճել է 1.2 տոկոսով:

Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարին՝ 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 5.8 տոկոսով, սակայն 2023-ի դեկտեմբերի նկատմամբ ավելացել 2.2 տոկոսով: Ընդ որում՝ հունվարի նկատմամբ սննդամթերքն էժանացել է 6.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 2.3 տոկոսով:

Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճել են 7.4 տոկոսով, 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.3 տոկոսով:

Սննդամթերքից ամենաշատն էժանացել է մեծ սպառում ունեցող կարտոֆիլը, հունվարի նկատմամբ գնանկումը 40.3 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ նույն իրավիճակն է:

Ալյուրի և ձավարեղենի ապրանքախմբում 2024-ի հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գրանցվել է 19.5 տոկոս գնանկում, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոս գնանկում:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 8.8 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոս:

Մակարոնեղենի գները հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ նվազել են 11.9 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 0.7 տոկոսով: Մսի գինը 2024-ի առաջին ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.1 տոկոսով, իսկ 2023-ի դեկտեմբերի նկատմամբ աճել 0.4 տոկոսով:

Անարատ կաթի ապրանքախմբում հունվարին 2023-ի հունվարի նկատմամբ գնաճը կազմել է 3.4 տոկոս, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1 տոկոս: Ձվի գները ևս բարձրացել են՝ հունվարի նկատմամբ՝ 1.1 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 2 տոկոսով:

Ձուկն ու ծովամթերքը հունվարի նկատմամբ էժանացել են 6.5 տոկոսով, դեկտեմբերի նկատմամբ՝ 1.4 տոկոսով:

Կարագի գները տարվա առաջին ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 6.7 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 1.5 տոկոսով: Ինչ վերաբերում է մարգարինի և բուսական յուղերի ապրանքախմբին, ապա 2023-ի հունվարի նկատմամբ գնանկումը 13.4 տոկոս է, իսկ դեկտեմբերի նկատմամբ 0.8 տոկոս:

Շաքարի գինն այս տարվա առաջին ամսում 2023-ի առաջին ամսվա նկատմամբ նվազել է 5.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով:

Մրգերը 2023-ի հունվարի նկատմամբ էժանացել են 0.8 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ թանկացել 5.8 տոկոսով: Իսկ բանջարեղենի գներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել են 11.6 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ աճել 12.4 տոկոսով:

Թանկացել է մանկական սնունդը, հունվարի նկատմամբ՝ 1.4 տոկոսով, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 0.2 տոկոսով: Զովացուցիչ ըմպելիքները ևս թանկացել են, գները 2023-ի հունվարի նկատմամբ աճել են 4.8 տոկոսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. Փաշինյան
Ամենադիտված