Փոխվարչապետն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շուրջ
Հայաստան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից