Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Բրյուսել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեղարկել է իր այցը Բրյուսել, որտեղ պատրաստվում էր մասնակցել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Պենտագոնին հղումով։
«Նախարարն այս շաբաթ Բրյուսել չի մեկնի»,- հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։
Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, նախատեսված էր ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խմբի նիստը։
Օսթինն ընդունվել է Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)