ՀԷՑ–ը հաջողությամբ տեղաբաշխել է 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը. Քերոբյան
Տնտեսություն
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Էլեկտրական Ցանցերը հաջողությամբ տեղաբաշխել են 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշել է, որ կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր, բայց և այնպես, դեռևս թերագնահատված թողարկման պոտենցիալ ունեցող ընկերությունների կողմից։
«Միջին և խոշոր ընկերություններին կոչ եմ անում ավելի ուշադիր ուսումնասիրել թողարկման հնարավորություններն այս տարի, մանավանդ որ կառավարությունը փոխհատուցում է թողարկման ծախսերի զգալի մասը, իսկ պարտատոմսերի պարագայում նաև տոկոսային ծախսերի մի մասը, իսկ Կենտրոնական բանկը ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հնարավորությամբ ավելի է «քաղցրացնում» նման ներդրումները։
Կառավարության համապատասխան ծրագրի հղումը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»