Պուտինը հրաժարվել է մասնակցել նախընտրական բանավեճերին
Ռուսաստան«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է փաստաթուղթ, որը հաստատում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ալիքներով համատեղ նախընտրական միջոցառումներին մասնակցելու մերժումը»։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բուդարինան, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-17-ը։ Հունվարի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է ընտրություններում՝ որպես թեկնածու։ Նա կմասնակցի դրանց՝ որպես ինքնաառաջադրված թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերին գրանցեց նախաձեռնող խումբ՝ Պուտինին առաջադրելու համար։ Հունվարի 17-ին նա առաջին անգամ այցելեց իր նախընտրական շտաբ։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել ընտրություններին մասնակցել նաև Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին: