ԱՄՆ-ը և Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին
Համաշխարհային ՄամուլԵմենի արեւմուտքում գտնվող Ալ-Հոդեյդա նահանգի տարածքը, որը վերահսկվում է ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) կողմից, հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի՝ կրակի են ենթարկվել Ալ-Թուհեյթ շրջանի հութիների թիրախները։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահ շարժումը հայտարարել է, որ հարձակվելու է Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա դրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, մինչև որ պաղեստինյան անկլավում գործողությունը չդադարեցվի։ Անցյալ տարվա նոյեմբերի կեսերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա: