Սև ծովում խոցվել և խորտակվել է «Կեսար Կունիկով» խոշոր դեսանտային նավը. ԶԼՄ-ներ
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության անօդաչու սարքերը փետրվարի 14-ի առավոտյան Սև ծովում խոցել են ռուսական խոշոր դեսանտային «Կեսար Կունիկով» նավը, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքը հայտնում է, որ «Կեսար Կունիկովը» 775 նախագծի խոշոր դեսանտային նավ է, երկարությունը՝ 112,5 մ, լայնությունը՝ 15 մ։
Դեսանտային անձնակազմը բաղկացած է 147 մարդուց։ Նավն ունակ է 650 տոննա կշռող բեռ տեղափոխել 4700 մղոն հեռավորության վրա։
«Կեսար Կունիկովը» Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբում գտնվում էր Բերդյանսկ նավահանգստում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)