ՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ․ ՊՆ
ՀայաստանՀՀ զինված ուժերում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Գնդապետ Արթուր Երոյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։
Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։
Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։
Գնդապետ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։
Գնդապետ Արմեն Սեյրանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: