Բայրամովը և Խովաևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ռուսաստան2024 թվականի փետրվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,– ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։