Deutsche Welle. Իսրայելը և Համասը հրապարակել են փոխանակվող գերիների անունները
Մերձավոր Արևելք
Այսօր բանտարկյալների փոխանակման գործարքի նախապատրաստման շրջանակներում Իսրայելը և Համասը հրապարակել են պաղեստինցի 27 գերների և 450 բանտարկյալների անուններ:
Հայտարարության մեջ նշվել են յուրաքանրյուրի անունը, ծննդյան ամսաթիվը , բնակության վայրը և ձերբակալման վայրը, ամսաթիվը, տևողությունը: Այդ ցուցակում ներառված են պաղեստինյան կազմակերպությունների` Համասի, Իսլամական ջիհադի, ՖԱՏՀ շարժման մոտ 40 առաջնորդներ: Բանտարկյալների թվում 27 կին կա:
Ըստ իսրայելական մամուլի 477 բանտարկյալների առաջին խումբը ազատ կարձակվի հաջորդ երեքշաբթի իսրայելցի զինվորական Ջիլադ Շալիթի հետ փոխանակման շրջանակում:
Այս իրադարձությունների հետ կապված կիրակի առավոտյան Կահիրե է ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա չի նշել իր այցի տևողությունը Եգիպտոս և հայտարարել է, որ գերիների փոխանակումը կոնֆլիկտի կարգավորման կարևոր կողմերից է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)