Գրոզնիում Պուտինի անունով թաղամաս կստեղծվի. Կադիրով
Համաշխարհային ՄամուլԳրոզնիի կենտրոնական հատվածում ավելի քան 200 հեկտար տարածքում կհայտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող նոր թաղամաս։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Ծանոթացա քաղաքի կենտրոնական հատվածում աշխատանքների ընթացքին, այստեղ լայնածավալ շինարարություն է իրականացվում, որի ավարտից հետո կհայտնվի նոր թաղամաս, որը կկոչվի ի պատիվ մեր համազգային առաջնորդի՝ մեր ժամանակի քաղաքական ամենակարկառուն գործչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի»,- գրել է Կադիրովը։
Կադիրովի խոսքով, նոր թաղամասի տարածքում կկառուցվի 130 բազմաբնակարան շենք, մզկիթներ, մանկապարտեզներ և այլ սոցիալական ենթակառուցվածքներ։ Սպասվում է, որ այն կդառնա Գրոզնիի ամենահարմարավետ ու հեղինակավոր հատվածը։
«Այս պահին ակտիվորեն իրականացվում է շինարարության առաջին փուլը, որի ավարտից հետո բնակարան կունենա 70 հազար մարդ։ Արդեն կառուցվող բնակարանների 40%-ը գտել է իր գնորդներին»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։