Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են բուժաշխատողներ և շտապ բուժօգնության խումբ է կանչվել»,- ասվում է Դաշնային քրեակատարողական ծառայության կայքում։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,– հաղորդում է դաշնային քրեակատարողական ծառայությունը։