ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում
Արցախ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար օրակարգային են և ըստ այդմ՝ քննարկվում ու մշակվում են նոր ծրագրեր։
Այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կապահովեն ընթացիկ ծրագրերի շարունակականությունը։
«Այն ծրագիրը, որն այժմ գործում է՝ բնակվարձերի և կոմունալ վճարների համար, 6 ամիս տևողությամբ է։ Այն կավարտվի մարտ ամսին և, բնականաբար, կլինի նաև ծրագիր, որը կապահովվի սահուն շարունակությունը»,-հավելել է Մանուչարյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ