Մակրոնն ու Զելենսկին անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի պաշտոնական X սոցիալական ցանցի էջում։
«Սա երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու մեր վճռականության նշան է»,- ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ համաձայնագրում հստակեցված են 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում G7 ձևաչափով ստանձնած պարտավորությունները։ Նա հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է տասը տարի ժամկետով և ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Համաձայնագիրը ներառում է նաև 2024 թվականին Կիևին երեք միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելը»,-ասել է Մակրոնը։
Զելենսկու այցը Փարիզ արդեն երրորդն է ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինքը՝ Մակրոնը, պատրաստվում էր այս շաբաթ մեկնել Կիև, սակայն «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ նրանք որոշել են հետաձգել ուղևորությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու