Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով
Համաշխարհային ՄամուլՄոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ օդանավում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի գիշերը։
Թռիչքից մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը հայտնել է ինքնաթիռում հրդեհի մասին, բայց շուտով պարզաբանել է, որ ծուխը ցրվում է և որոշել է վերադառնալ մեկնման վայր:
Boeing 737-800-ը անվտանգ վայրէջք է կատարել։ Երեք ժամ անց ուղեւորները այլ ինքնաթիռով մեկնել են Ստամբուլ։