Ինչպես պարզվում է՝ թուրքերն ամենահուսալի գործընկերն են. Պուտին
Համաշխարհային Մամուլ«Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների հարցում, իսկ Թուրքիան, ինչպես պարզվում է, ամենահուսալի գործընկերն է ստեղծված իրավիճակում»։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Անընդհատ ասում էին՝ Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ չենք սահմանափակում! Մենք ամեն ինչ տալիս ենք: Եվ ահա, Թուրքերն ամենահուսալի գործընկերն են։ Այնտեղով՝ «Թուրքական հոսքով» է գազը գնում դեպի Եվրոպա»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ եվրոպական երկրները հույս ունեին, որ եթե չգնեն ռուսական գազը, Ռուսաստանը կփլուզվի։ «Բայց եվրոպական տնտեսությունում արդեն անշրջելի գործընթացներ են սկսվել»,-նշել է նախագահը։