Նավալնիի մահվան հետաքննությունն ընթանում է ՌԴ օրենսդրությանը համապատասխան. Պեսկով
ՌուսաստանԱլեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Interfax-ը։
«Հետաքննությունը շարունակվում է։ Այս կապակցությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Բայց մինչ այժմ այս հետաքննության արդյունքները հրապարակված չեն և, ըստ էության, անհայտ են», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը շահագրգռված է այս հարցի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու հարցում, նա պատասխանել է. «Այն գործողությունները, որոնք նախատեսված են ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացվում են»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Նավալնիի մարմինը հարազատներին հանձնելու կարգը Կրեմլի իրավասության մեջ չէ։
Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց գաղութում Նավալնիի մահվան մասին։
Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռևս հրապարակայնորեն չի արտահայտվել Նավալնիի մահվան կապակցությամբ։