Լիտվայում հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա
Համաշխարհային Մամուլ
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին հայտնում է Der Spiegel թերթը։
«Մենք ունենք շատ ագրեսիվ հարեւան, ով ցանկանում է ստուգել ՆԱՏՕ-ն։ Մենք պետք է պատրաստվենք դրան <...> Մենք չենք կարող սպասել, մինչև եվրոպական յուրաքանչյուր երկիր իրականում ենթարկվի Ռուսաստանի հարձակմանը` հարավում, հյուսիսում, արևելքում և արևմուտքում»,- ասել է Լանդսբերգիսը:
Նախարարը կոչ է արել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ընդգծելով Կիևին TAURUS հրթիռներ տալու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն