ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը»,- լրագրողներին ասել է նախագահը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ճնշման տարբերակները:
Ինչպես հայտնի է, փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց գաղութում Նավալնիի մահվան մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)