Նավալնու եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի ՆԳՆ-ն հերթական անգամ հետախուզում է հայտարարել Ալեքսեյ Նավալնու եղբոր՝ Օլեգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գերատեսչության տվյալների բազային։
ՌԴ ՆԳՆ-ի հայտարարության մեջ գրված է, որ 41-ամյա Օլեգ Նավալնու նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով, սակայն կոնկրետ հոդվածը չի նշվում։
Օլեգ Նավալնու նկատմամբ նախկինում նույնպես հետախուզում էր հայտարարվել։