Պետդեպի աշխատակիցներին հորդորել են հրաժարվել «մայրիկ» և «հայրիկ» բառերից
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է իր աշխատակազմին օգտագործել գենդերային չեզոք տերմիններ և հրաժարվել «մայրիկ» և «հայրիկ» բառերից։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Post (NYP) թերթը։
Ինչպես նշել է Բլինքենը գրառման մեջ, մարդու սեռը սոցիալական կառուցվածք է և միշտ չէ, որ համընկնում է ծննդյան ժամանակ նշանակված սեռին, ուստի գենդերային չեզոք լեզվի օգտագործումը թույլ կտա «դրսևորել հարգանք և խուսափել թյուրիմացություններից»:
«Դա անձնական որոշում է, որը պետք է հարգել», - գրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն։