Alahram.Արաբական երկրների լիգան սպառնացել է Սիրիային հեռացնել կազմակերպությունից
Մերձավոր Արևելք
Ըստ Alahram լրատվականի` Արաբական երկրների լիգան կիրակի օրը հնարավոր է սառեցնի Սիրիայի արաբական հանրապետության անդամությունը լիգային` ի պատասխան երկրում արյունահեղությունը դադարեցնելու պահանջի անտեսման:
Կազմակերպության ներկայացուցիչները հնարավոր է նաև ճանաչեն Սիրիայի ազգային խորհրդին` որպես օրինական կառավարություն:
Սիրիայում կատարվող իրադարձությունների առիթով արաբական երկրների Արտաքին գործերի նախարարները կիրակի երեկոյան կհավաքվեն Կահիրեյում գտնվող Լիգայի ղեկավարման գրասենյակում:
«Այնուամենայինիվ արաբական երկրներում ընթացող նոր զարգացումները թույլ չեն տա միջազգային միջամտություն Սիրայի ներքին գործերին»,- Ալ Ահրամ թերթին է փոխանցել պաշտոնյաներից մեկը, ով ցանկացել է չհրապարակել իր անունը:
Մակ-ի տվյալներով մարտից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում 2200 մարդ է զոհվել Սիրիայում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)