Իլոն Մասկի ընկերությունը գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ
Համաշխարհային ՄամուլԻլոն Մասկի SpaceX-ը գաղտնի պայմանագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ 1,8 միլիարդ դոլար արժողությամբ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը։
Նշվում է, որ գործարքը կնքվել է դեռ 2021 թվականին, սակայն հրապարակային չի հայտարարվել։ SpaceX-ի փաստաթղթում նշվում է, որ կառավարությունից ստացված գումարը առանցքային դեր է խաղալու ընկերության ֆինանսական գործունեության մեջ։ Սակայն «պետական պատվիրատուն» չի բացահայտվում։
Լրագրողները շեշտում են, որ համաձայնագրի գաղտնիությունն ու մասշտաբները վկայում են SpaceX-ի և ԱՄՆ ազգային անվտանգության մարմինների միջև աճող կապի մասին։ WSJ-ի տվյալներով՝ ընկերությունը ԱՄՆ բանակի հետ համագործակցում է 2002 թվականից՝ իր ստեղծման պահից։ Այն ժամանակ SpaceX-ը պայմանագիր ստացավ արբանյակ արձակելու համար, որում ներգրավված էր ԱՄՆ հետախուզությունը։