Նոր գրքեր՝ Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցին
Գիտություն և ՄշակույթԳիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ:
Նախաձեռնությունն իրականացվել է՝ ընդառաջելով դպրոցի աշակերտների ցանկությանը: Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները նշել էին իրենց գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու անհրաժեշտության մասին։ Արձագանքելով աշակերտների ցանկությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանդես են եկել դպրոցի գրադարանը համալրելու նախաձեռնությամբ։
Նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանն այցելել են Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել են Թումանյանի կյանքի հետաքրքիր դրվագների բացահայտմանն ուղղված միջոցառմանը և ուսհաստատության գրադարանին հանձնել շուրջ 120 անուն գեղարվեստական և մասնագիտական գրքեր: