Իրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ Reuters
Համաշխարհային ՄամուլԻրանը տարեսկզբից Ռուսաստանին է տրամադրել ավելի քան 400 բալիստիկ հրթիռներ, Reuters-ին հայտնել են Իրանի ռազմական շրջանակների վեց աղբյուրներ։
Խոսքը Fateh-110-ի մասին է։ Այս հրթիռները կարող են խոցել 300-700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։
Ըստ աղբյուրների՝ Ռուսաստան հրթիռների մատակարարումները սկսվել են հունվարի սկզբից՝ անցյալ տարեվերջին Մոսկվայում և Թեհրանում Ռուսաստանի և Իրանի ռազմական և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումներից անմիջապես հետո:
Որոշ հրթիռներ Իրանից Ռուսաստան տեղափոխվում են նավով՝ Կասպից ծովով, մյուսները՝ ինքնաթիռով։
«Առաքումները կշարունակվեն: Թաքցնելու պատճառ չկա: Մենք իրավունք ունենք զենք մատակարարել այն երկրին, որին ցանկանում ենք», - ասել է իրանցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։